ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ո՞րն է պատճառը

Ո՞րն է պատճառը
25.08.2026 | 12:24

Հանրությունը ցնցված է Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան ողբերգական դեպքերով։
Հնարավո՞ր է, որ պատճառներից մեկը լինի զինծառայողների պահակակետերում քնելու դեպքերի աճը, որը պայմանավորված է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը մեկուկես տարի սահմանելու, դրա հետևանքով անձնակազմի թվաքանակի նվազման, պահակակետերում նախկին երկու ժամի փոխարեն չորսժամյա հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում առողջական խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայության զորակոչելու հանգամանքներով։
Գուցե արժե նաև այս հարցերի վերաբերյալ հանրությանը ներկայացնել հստակ պարզաբանումներ և մասնագիտական գնահատականներ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

25.08.2026 թ.
Դիտվել է՝ 3736

Մեկնաբանություններ